Խաչատուրյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում իրապես լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    1 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    50%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Խաչատուրյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում իրապես լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը

Խաչատուրյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում իրապես լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահը: Խաչատուրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Արսեն Թորոսյանի հարցին:

Արսեն Թորոսյանը նշեց՝ կարծես թե, հետևյալ կեղծ օրակարգն է գեներացվել: «Դուք ի վերջո պատրաստվում եք լինել միայն մե՞ր նախագահը, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների»,-հարցրեց Թորոսյանը:

Խաչատուրյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը: Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը: ՀՀ նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է, և ես պատրաստվում եմ այդպես էլ լինել, այդ դերում հանդես գալ: Ինձ համար այդ դերում հանդես գալու որևէ խոչընդոտ չկա: Ավելին ասեմ՝ միգուցե, նաև իմ թեկնածությունը դուք ընտրել եք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ես այդպես եմ ենթադրում: Համենայնդեպս,  իմ մեջ տեսել եք այն մարդուն, որը կարող է այդ դերը կատարել: Եվ այսօրվա մեր մասնատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ հենց նախագահի ինստիտուտը, որը համախմբող է, աշխատի»:

Նա հավատացրեց, որ երբ այդ ինստիտուտն աշխատի, կպարզվի, թե ինչ մեծ անելիքներ ունի: Սակայն Խաչատուրյանը շեշտեց՝ այդ ինստիտուտը միայնակ չի կարող լուծել այդ խնդիրները, եթե չկա ԱԺ-ի, կառավարության, հասարակության, քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ համագործակցություն: «Այստեղ իմ ու քո լինել չի կարող: Ես այդպես եմ ընկալում և այդ ընկալմամբ եմ նաև այստեղ ձեր առջև հանդես գալիս: Իմ կողմից դրանք խոսքեր չեն: Ուղղակի ես հավատում եմ և գիտեմ, որ միայն այդ ճանապարհով մենք կարող ենք աշխատել»,-ասաց Խաչատուրյանը:

Անդրադառնալով 90-ականներին քաղաքային խորհրդում իր աշխատանքներին, որի շուրջ որոշ մեկնաբանություններ էին եղել, ասաց, որ այն ժամանակ ընտրվել է ընդդիմության կողմից:

Արսեն Թորոսյանն էլ վստահություն հայտնեց, որ Խաչատուրյանն իրապես լինելու է ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը, որի համար էլ առաջադրել են հենց նրա թեկնածությունը:

Խաչատուրյանը հավելեց՝ Սահմանադրությունում առաջնային, երկրորդային որևէ հասկացողություն չկա՝ բացի անփոխարինելի հոդվածներից: Ըստ նրա՝ բոլոր ինստիտուտները հավասար են, բոլորի համար պետության մեջ տեղ կա՝ իրենց պարտականություններն իրականացնելիս: «Ուղղակի բոլոր ինստիտուտները պետք է այդ պարտականությունները կատարեն: Մեզ մոտ խնդիրները շատ դեպքում առաջանում են նրանից, որ այն ինստիտուտները, որոնք կոչված են աշխատելու, ուղղակի չեն աշխատում և իրենց պարտականությունները չեն կատարում»,-ասաց նա՝ դա համարելով խնդիր, որը միասին լուծելու կարիք  է տեսնում:

Թեմայի այլ նորություններ