Կքննարկվի Եվրոպական քաղաքական համայնք ձևավորելու հարցը. գագաթնաժողովին հրավիրված է նաև Հայաստանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    17 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Կքննարկվի Եվրոպական քաղաքական համայնք ձևավորելու հարցը. գագաթնաժողովին հրավիրված է նաև Հայաստանը

Կքննարկվի Եվրոպական քաղաքական համայնք ձևավորելու հարցը. գագաթնաժողովին հրավիրված է նաև Հայաստանը

«Հայաստանը հրավեր է ստացել՝ մասնակցելու հոկտեմբերին Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Հանդիպմանը նախատեսվում է քննարկել «Եվրոպական քաղաքական համայնքի» ստեղծման գաղափարը՝ համագործակցելու այն երկրների հետ, որոնք դիտարկում են ԵՄ-ին հնարավոր անդամակցության տարբերակը։ Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում:  

Հրավիրված մյուս երկրների թվում են Նորվեգիան և Շվեյցարիան, ԵՄ-ին միանալ ցանկացող ինը երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, արևմտաբալկանյան վեց երկրները և Ադրբեջանը: Գագաթնաժողովին Թուրքիայի մասնակցությունը հարցականի տակ է, որին, ինչպես նշվում է, դեմ են Հունաստանը և Կիպրոսը։ Այս մասին Միշելն ասել է, որ ԵՄ-ն պետք է հրավիրի Թուրքիային, սակայն «պիտի համոզվել, որ աջակցություն կա բոլոր գործընկերների կողմից»:

Նշվում է, որ ԵՄ-ը հրավեր կուղարկի նաև ՄԲ հաջորդ վարչապետին, որը, ակնկալվում է, կլինի Լիզ Թրասը։ Թեև մտավախություններ կային, որ եվրոպական քաղաքական համայնքը կարող է պարզապես կրկնօրինակել գոյություն ունեցող համաեվրոպական մարմինները, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, Միշելն ընդգծել է, որ առաջնորդները ցանկանում են ունենալ ոչ պաշտոնական և «շատ ճկուն» մարմին, որը նման է G7-ին կամ G20-ին։ Նա ասել է. «Մենք չենք ուզում բարդ կառույց»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրահայում ԵՄ նիստում ԵՔՀ-ի քննարկման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ստեղծել մի կազմակերպություն, որը կարող է իր շարքերն ընդունել Ուկրաինային, ինչպես նաև ԵՄ-ից դուրս եկած Մեծ Բրիտանիային։

Թեմայի այլ նորություններ