Հիշողությանս մեջ վառ է Մարտի 1-ը, այն սարսափը, որով հայ հասարակությունն անցավ, մենք կոչ էինք արել չցրել հավաքը. Վիկտորին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    65%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    59%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Հիշողությանս մեջ վառ է Մարտի 1-ը, այն սարսափը, որով հայ հասարակությունն անցավ, մենք կոչ էինք արել չցրել հավաքը. Վիկտորին

Հիշողությանս մեջ վառ է Մարտի 1-ը, այն սարսափը, որով հայ հասարակությունն անցավ, մենք կոչ էինք արել չցրել հավաքը. Վիկտորին

Երեկ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հիշեցրել է, որ 2007-2009թթ. Հայաստանում եղել է Գերմանիայի դեսպանը:

«Եթե Դուք հարցնեք ինձ, թե ինչպե՞ս եմ ես գնահատում այս իրավիճակը, ինձ համար միշտ և այժմ էլ իմ հիշողության մեջ վառ է 2008 թվականի մարտի 1-ը, և այն սարսափը, որի միջով հայաստանյան հասարակությունն անցավ այն բանից հետո, երբ մենք կոչ էինք արել իշխանություններին չցրել հավաքը, և մարտի 1-ին առավոտյան մաքրվեց, ցրվեց հավաքը, և մենք ունեցանք զոհեր: Այս հարցերը դեռևս վերջնական ամփոփված չեն, և հստակ արդյունք դեռևս չկա: Իմ տեսանկյունից՝ նաև քաղհասարակությունը․․․, այդ ժամանակ շատ դժվար էր մարդու իրավունքների պաշտպանների համար բարձրաձայնել և խոսել, պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները, այն մարդկանց իրավունքները, որոնք դրա կարիքն ունեին, որոնք թիրախավորվում էին և ոտնձգությունների ենթարկվում, և ամբողջ դատական համակարգը չէր պաշտպանում նրանց»,- ասել է Վիկտորինը:

Շարունակելով՝ դեսպանը նշել է, որ, երբ վերադարձել է ՀՀ, որպես ԵՄ դեսպան, ունեցել է այն տպավորությունը, որ շատ բաներ զարգացել են, և Հայաստանն ունի շատ հավակնոտ ծրագիր, որն իրագործելու համար պահանջում են զգալի վարչական կարողություններ, ջանքեր, բայց նաև կրթական ջանքեր, որովհետև բավական չէ փոխել օրենսդրությունը, օրենքը, պետք է փոխել մարդկանց մտածելակերպը:

«Դրա համար ես շատ խորը համոզմունք ունեմ, որ հանդուրժողականությունն ու այլոց կարծիքները հարգելը հիմնարար են ժողովրդավարություն կառուցելու հարցում: Ես այժմ կասեի, որ մենք ունենք շատ ինտենսիվ համագործակցություն հիմնական խաղացողների հետ: Այստեղ ԵՄ-ն ամենամեծ դոնորն է, մենք փորձում ենք իրապես աջակցել մեծ բարեփոխումներին, բայց ինչպես ասացի, քաղհասարակությունը առանցքային հիմնասյուն է, առանց որի մենք չենք կարող առաջ գնալ»,- շեշտել է Վիկտորինը:

Նա ընդգծել է, որ շատերը չեն հավանում իր տեսանկյունը, բայց ինքը ՀՀ-ում զգալի առաջընթաց է տեսնում և զգալի հանձնառություն՝ բարեփոխումներ իրականացնելու:

«Բնականաբար, կան խոչընդոտներ և թերություններ, այն, ինչ անհրաժեշտ է մեզ, բաց քննարկումն է, թե ինչ կարող ենք ավելի լավ անել, և դրա համար, ես կարծում եմ, որ ամեն քայլում, որ մենք անում ենք, պետք է ստանանք իրավիճակի քաղհասարակության գնահատումը և դա ներառենք մեր առաջարկներում և մեր քաղաքականության մեջ»,- ասել է նա:

Անդրեա Վիկտորինը նկատել է՝ շատ «աղտոտված» իրավիճակ է տեսնում, տեսնում է մի իրավիճակ, որտեղ իրեն հետաքրքիր է, թե որտեղ է ՀՀ քաղաքացին. «Կան շատ հարցեր, խնդիրներ, որոնք մենք պետք է հասցեավորենք միասին, և կրկին ես ասում եմ՝ ՄԱԿ-ը հիմքն է հանդիսանում»:

Խոսելով ՄԻՊ գրասենյակի հետ սերտ համագործակցության մասին՝ դեսպան Վիկտորինը կրկին հիշել է 2008թ. մարտի 1-ի հետ կապված շրջանը:

«Երբ ես այստեղ էի, որպես Գերմանիայի դեսպան, ես պետք է պաշտպանեի Մարդու իրավունքների պաշտպանին այդ ժամանակ, որովհետև նա ուզում էր Մարտի 1-ի հետաքննությունն ունենալ, և այդտեղ մենք պետք է միասին կանգնեինք, դա շատ կարևոր էր և շատ կարևոր է նաև այսպիսի դժվար իրավիճակներում, որպեսզի թե՛ Կառավարությունը, թե՛ քաղհասարակությունը փորձեն համալիր մոտեցում ցուցաբերել, և մենք փորձենք միասին աշխատել, ոչ թե միմյանց դեմ»,- շեշտել է Վիկտորինը:

Թեմայի այլ նորություններ