ՀԲ. Սպասվում է ամենածանր ռեցեսիան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    39%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    13 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.26015
  • Դոլար = 387.905

ՀԲ. Սպասվում է ամենածանր ռեցեսիան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․

ՀԲ. Սպասվում է ամենածանր ռեցեսիան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր․

2020թ.  համաշխարհային տնտեսության անկումը կկազմի 5,2%. սպասվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենածանր ռեցեսիան։

Այս մասին ասված է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունիսյան զեկույցում։

«Կորոնավիրուսի համավարակը եւ դրա զսպմանն ուղղված սահմանափակող միջոցները կտրուկ, մասշտաբային եւ շոկային ազդեցություն ունեցան համաշխարհային տնտեսության վրա՝ մխրճելով այն խորը ռեցեսիայի մեջ։ Այս տարի համաշխարհային տնտեսության անկումը կկազմի 5,2%։ Սա կդառնա ամենախորը անկումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, իսկ մեկ շնչին բաժին հասնող արտադրության ծավալների կրճատումը 1870թ.  ի վեր կանդրադառնա երկրների մեծ մասի վրա»,- ընդգծել են զեկույցի հեղինակները։

Այսպես, 2020թ. զարգացած տնտեսություն ունեցող երկրներում ՀԲ փորձագետները կանխատեսում են տնտեսության ակտիվության 7%-անոց անկում, ինչը տեղի կունենա լուրջ ցնցումների ֆոնին, որոնք ազդել են ներքին պահանջարկի եւ առաջարկի, առեւտրի եւ ֆինանսների վրա։  

«Ձեւավորվող շուկայով երկրներում, ինչպես նաեւ զարգացող երկրներում այս տարի 2,5%-անոց անկում է կանխատեսվում՝ այս խմբի երկրներում առաջին համընդհանուր ռեցեսիան՝ առնվազն 60 տարվա ընթացքում։ Սպասվում է, որ մեկ շնչին բաժին հասնող եկամուտներն այս տարի կնվազեն 3,6%-ով, ինչը միլիոնավոր մարկանց ծայրահեղ աղքատության պատճառ կհանդիսանա։ Ամենադժվարն այն երկրների համար է, որտեղ համավարակի ընթացքն առավել ծանր բնույթ ունեցավ, եւ, որոնք լուրջ կախվածություն ունեն համաշխարհային առեւտրից, զբոսաշրջությունից, հումքի արտահանումից եւ արտաքին ֆինանսավորումից»,- կարծում են ՀԲ-ում։

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջան

Տարածաշրջանի տնտեսությունում սպասվում է 4,7%-անոց անկում, ռեցեսիան կանդրադառնա գրեթե բոլոր երկրների վրա։ Այս կանխատեսումը կազմված է այն ենթադրությունից ելնելով, որ երկրորդ կիսամյակի սկզբին աստիճանաբար կչեղարկվեն կառավարությունների կողմից ներդրված սահմանափակող միջոցները։ Համավարակի հետեւանքների աստիճանաբար հարթեցման եւ առեւտրի ու ներդրումների վերականգնման սցենարով սպասվում է, որ 2021թ․ տարածաշրջանի տնտեսությունը կաճի 3,6%-ով։

Հայաստանի տնտեսության համար Համաշխարհային Բանկն այս տարի 2,8%-անոց անկում է կանխատեսում, իսկ 2021թ․, ըստ սպասումների, կարձանագրվի 4,9%-անոց տնտեսական աճ։

Վրաստանում տնտեսության անկումն այս տարի կկազմի 4,8%, իսկ 2021թ․սպասվում է 4%-անոց աճ։ Ադրբեջանում 2020թ․ անկումը կկազմի 2,6%, հաջորդ տարվա համար կանխատեսվում է 2,2%-անոց աճ։ Թուրքիայի տնտեսությունն այս տարի կնվազի 3,8%-ով, հաջորդ տարվա համար սպասվում է 5%-անոց աճ։

Ռուսաստանի տնտեսության համար ՀԲ փորձագետներն այս տարի կանխատեսում են 6%-անոց անկում՝ պայմանավորված COVID-19-ի թռիչքաձեւ աճով եւ նավթի գների անկմամբ։ Իսկ 2021-ին աճը կկազմի 2,7%:

Աղբյուր՝ banks.am

Թեմայի այլ նորություններ