Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    84%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ

Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ

Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա: «Լուրերի»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հարց - Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Պատասխան - Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։

Հարց - Արդյոք հավանակա՞ն եք համարում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից:

Պատասխան - Նման հարց օրակարգում չկա:

Թեմայի այլ նորություններ