Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում 44-օրյա պատերազմի վերջնական արդյունքը. Պատերազմը լուծում չէ, կայուն, երկարատև խաղաղության պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    19%
    11 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    30 կմ/ժ
  • Լոռի 16°C
    79%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    70%
    10 կմ/ժ
  • Արարատ 26°C
    24%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    54%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    70%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    33%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    55%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.20492
  • Դոլար = 388

Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում 44-օրյա պատերազմի վերջնական արդյունքը. Պատերազմը լուծում չէ, կայուն, երկարատև խաղաղության պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում 44-օրյա պատերազմի վերջնական արդյունքը. Պատերազմը լուծում չէ, կայուն, երկարատև խաղաղության պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

«Այսօր մեզ համար կարևոր է լիակատար աջակցություն հայտնել Ուկրաինային»,- այս մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ պատվիրակ Մարինա Կալյուրանդը Երևանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում։ «Ես ևս երեկ լսել եմ ՌԴ նախագահ Պուտինի ելույթը և կարող եմ ասել, որ այդ ելույթը սպառնում է ոչ միայն Արևելյան գործընկերության երկրներին, այլ նաև ողջ Եվրոպայի անվտանգությանը։ Ուստի սա ևս պետք է հաշվի առնել։ Եվ վերջինը, ինչի մասին կցանկանայի խոսել. իսկապես շատ տհաճ  և ցավալի է, որ  երկիրը, որը օկուպացնում է մեկ այլ անկախ, ինքնիշխան եվրոպական պետության մասը, ցանկություն ունի դառնալու եվրոպական անվտանգային ճարտարապետւթյան մասն ու քննարկել Եվրոպայում անվտանգային հարցերը։ Սա հնարավոր չէ հասկանալ, և մենք պետք  է այս ամենին արձագանքենք»,- ասել է եվրոպացի պատվիրակը։

Նա նաև զգոնության կոչ է արել և նշել, որ Եվրոպայի խորհուրդը,  Եվրախորհրդարանը պետք է  իր աջակցությունը հայտնի  Ուկրաինային՝   հանդես գալով   ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության  և  ընդհանրապես արևելյան գործընկերության երկրների։  

Տիկին Կալյուրանդը նաև շնորհակալություն  է հայտնել ՀՀ-ին՝ հյուրընկալության համար, և դիմելով ադրբեջանցի պատվիրակներին՝ նրանց ևս շնորհակալություն է հայտնել  վեհաժողովին ներկա գտնվելու, քննարկումներին մասնակցելու համար։ Ապա մի քանի դիտարկում է հայտնել՝ մասնավորապես ընդգծելով, թե  Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում  (44-օրյա) պատերազմի  վերջնական արդյունքը. «Մենք հստակ հայտարարել ենք, որ պատերազմը երբեք ընդունելի լուծում չէ։ Եթե  մենք այստեղ փորձում ենք քննարկել կայուն, երկարատև խաղաղության հարցը, ապա այդ խաղաղությանը պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։  Այս դիրքորոշումը կրկին վերահաստատվել է  Եվրախորհրդարանի կողմից՝ նախորդ շաբաթ ընդունված ռեզոլյուցիայում։

Այնպես որ՝ ես ուզում եմ, որ ևս մեկ անգամ հասկանալի դառնա՝ պատերազմը լուծում չէ, պատերազմը երբեք լուծում չէ»։  

Պատվիրակը նշել է  նաև, որ երկու կողմերն էլ կարևորել են պրագմատիկ քայլեր անելը դեմարկացիայի և դելիմիտացիայի ուղղությամբ։

«Սրանք հենց այն փոքրիկ, պրագմատիկ քայլերն են, որոնք մեզ այժմ հարկավոոր են վստահությունը, հաստատակամությունն ու փոխադարձ հարգանքն ամրապնդելու համար։ Այն, ինչի կարիքն այժմ կա։ Եվ թույլ տվեք երկու կողմերին էլ հորդորել ձեռնպահ մնալ վիրավորական դիտողություններ անելուց  և պարալիզացնղ հռետորաբանություն կիրառելուց, սա մեզ չի օգնի առաջ գնալ ոչ խորհրդարանական պատվիրակների, ոչ էլ երկրների ղեկավարների մակարդակում։ Սա արդյունավետ ճանապարհ չէ: Մենք եկել ենք այստեղ օգնելու ձեզ, սրանք ձեզ վերաբերող հարցեր են, և դուք պետք է ինքնուրույն լուծեք դրանք, սակայն մենք կարող ենք օգնել ձեզ և աջակցել։ Դուք պետք է հուշեք մեզ՝ որ ուղղությամբ  ուժեղացնենք մեր աշխատանքը»,- հայտարարել է Կալյուրանդը։

Թեմայի այլ նորություններ