Այսօր առավոտյան վերսկսվել են անհնազանդության ակցիաները. ավտոերթեր են իրականացնում Երևանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    75%
    2 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    85%
    5 կմ/ժ
  • Արցախ 15°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Այսօր առավոտյան վերսկսվել են անհնազանդության ակցիաները. ավտոերթեր են իրականացնում Երևանում

Այսօր առավոտյան վերսկսվել են անհնազանդության ակցիաները. ավտոերթեր են իրականացնում Երևանում

«Դիմադրություն» շարժումն այսօր առավոտյան վերսկսել է անհնազանդության ակցիաները: Նախապես հայտարարվածի պես` ընդդիմադիրներն այսօր ավտոերթեր են իրականացնում Երևանում: Ավտոերթերն իրականացվում են հետևյալ ուղղություններով՝ Աշտարակի, Արտաշատի, Արգավանդի, Արինբերդի խճուղիներով և Երևան-Աբովյան մայրուղիով:

Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել էին ոստիկանության աշխատակիցները: Ավտոերթի մասնակիցնեի և ոստիկանության  միջև վիճաբանություն տեղի ունեցավ, ինչից հետո ավտոերթի մասնակիցները փակեցին հանդիպակաց երթևեկությունը: Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց:

Հիշեցնենք, որ շաբաթ և կիրակի անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել, սակայն երեկ երեկոյան հերթական հանրահավաքն էր կազմակերպվել: Հիշեցնենք նաև, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած շարժումը ակցիաներին զուգահեռ նստացույց է հայտարարել Ֆրանսիայի հրապարակում:

Թեմայի այլ նորություններ