«Դիմադրություն» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիա են իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    63%
    28 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 25°C
    37%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    4 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    69%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.20492
  • Դոլար = 388

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն անհնազանդության ակցիա են իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց

«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները: Շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից քայլերթով հասել են ՀՀ ԱԳ նախարարության մոտ. նրանք փորձել են շրջափակել շենքը: Արթուր Վանեցյանի գլխավորությամբ մեկ այլ երթ էլ մեկնարկել էր Ազատության հրպարակից: Ակցիայի մասնակիցները փակել են նախարարության մուտքը` փորձելով աշխատակիցներին թույլ չտալ մուտք գործել շենք։ Նրանք հայտարարում են, որ իրենց ակցիայի պատճառը բրյուսելյան եռակողմ հանդիպման արդյունքներով արված հայտարարություններն են:

Շարժման անդամները  կոչ արեցին շենքում աշխատող դիվանագետներին ու մյուս քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, օգնել միասնաբար արգելափակելու նախարարությունների շենքերը: Տեղում կենտրոնացվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր: Նշենք, որ հայտարարվել է նաև երեկոյան հանրահավաք՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ, որտեղից, ըստ հայտարարության, երթով կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ:

Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են  իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Այդ մասին նա նաև հիշեցրեց ԱԳՆ-ի շենքի մոտ:

Պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ հայտնել է, որ վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի և Գյումրիի շրջանային խորհուրդների կազմակերպիչների տներում:  «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ հայտնել է, որ խուզարկություններ են եղել նաև իրենց կուսակցության որոշ անդամների տներում:

Նշենք,  որ երբ շենքը ցուցարարների կողմից շրջափակված էր, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնց թվում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Իշխան Սաղաթելյանը, մտան նախարարության շենք:

Պատգամավորները ոստիկանների հետ քննարկումների ժամանակ նշում էին, որ որպես ԱԺ պատգամավորներ իրավունք ունեն և ցանկանում են մտնել ԱԳՆ շենք, փոխանցել շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ուղերձը: Քննարկումներից հետո ոստիկանությունը պատգամավորներին թույլ տվեց շենք մտնել:

ԱԳՆ-ի շենքից դուրս գալուց հետո հավաքվածներին դիմեց Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բացել շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո իրենք կներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել շենքի ներսում, որից հետո երթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ: Սաղաթելյանը նաև հավելեց, որ երեկոյան ևս կարևոր գործ ունեն անելու:  

Դիմելով հավաքվածներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը հայտարարեց, որ իրենք կարողացել են անել այն, ինչ քչերը կպատկերացնեին. Վարդևանյանի խոսքով՝ կարողացել են ապահովել ԱԳՆ աշխատակիցների գործադուլի իրավունքը: Նա նշեց, որ ԱԳՆ շենքի ներսում շատ քիչ մարդկանց են տեսել:

Թեմայի այլ նորություններ