Չկա Հարավային Կովկասի 3 երկրի ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է. Վեդանթ Պատել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    87%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Չկա Հարավային Կովկասի 3 երկրի ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է. Վեդանթ Պատել

Չկա Հարավային Կովկասի 3 երկրի ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է. Վեդանթ Պատել

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։

«ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, և մենք կոչ ենք արել երկու առաջնորդներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավելագույնս օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետը հետևյալն է՝ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների հաղթահարման ու տևական խաղաղության հասնելու գործում։ Չկա Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանն ավելի շատ սատարող, քան ԱՄՆ-ն է»,- նշել է Պատելը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները նույն կերպ իր աջակցությունն էր հայտնել 1991 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնման ժամանակ՝ իրադարձություն, որը «երաշխավորեց այդ երկրներից յուրաքանչյուրին սեփական արտաքին քաղաքական շահերն ու ինքնիշխանությունը առաջ տանելու իրավունքը»։

Թեմայի այլ նորություններ