ԱԺ նախագահը կարևորել է ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամների՝ ՀՀ-ի և Արցախի անվտանգային մարտահրավերների մասին բարձրաձայնելու պատրաստակամությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    84%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ԱԺ նախագահը կարևորել է ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամների՝ ՀՀ-ի և Արցախի անվտանգային մարտահրավերների մասին բարձրաձայնելու պատրաստակամությունը

ԱԺ նախագահը կարևորել է ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամների՝ ՀՀ-ի և Արցախի անվտանգային մարտահրավերների մասին բարձրաձայնելու պատրաստակամությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութենի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով, որ դրանք մի շարք ոլորտներում ամուր հարաբերությունների հաստատման տասնամյակներ էին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին երկու տարվա ընթացքում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամների աշխատանքը, ինչպես նաև կարևորել է Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային, մարդասիրական մարտահրավերները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ մասին պարբերաբար բարձրաձայնելու պատրաստակամությունը:

Դիմելով բրիտանացի հյուրերին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հետպատերազմյան ժամանակաշրջանում Թիմ Լոութենի և բարոնուհի Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը և մշտապես դեմքով դեպի Հայաստանն ու Արցախը լինելու փաստը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի կայունության և անվտանգային հարցերի շուրջ:

Հանդիպմանը գործընկերները փաստել են վերջին տարիներին հայ-բրիտանական քաղաքական շփումների զգալի ակտիվացումը և երկկողմ օրակարգի ընդլայնումը:

Այս իմաստով կարևորվել է Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը:

Թեմայի այլ նորություններ