ԱԺ-ն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    19 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    48%
    43 կմ/ժ
  • Լոռի 18°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    24%
    21 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    49%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

ԱԺ-ն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի

ԱԺ-ն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի

Ազգային ժողովը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի: Խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

«Ինչպես գիտեք, Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը և դրա հետ կապված այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ ենք անցկացնելու »,- ասաց Թունյանը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախաձեռնելու են ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունումը:

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ»  խմբակցությունների նախաձեռնությամբ Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին արտահերթ նիստ կգումարի: Լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ասաց, որ իրենց ներկայացրած նախագիծը վերաբերվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելուն, սադրիչ գործողություններին, Արցախը շրջափակելուն, արցախահայությանը հայրենազրկելուն միտված ադրբեջանական վարքագիծը դատապարտելուն, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչ ուղղելուն ու նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին զորակցություն հայտնելուն և նրանցից ավելի կոշտ արձագանք ակնկալելուն:

«Ազգային ժողովի արձագանքը շատ կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչով դիմել է նաև Հայաստանին: Այս պահին հստակություն չկա, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ինչպիսի դիրքորոշում ունի: Երեկ մեր փոխանցած նախագիծը իրենց կողմից դիտարկվել է և ներկայացվել է առաջարկություն, մասնավորապես այն դրույթի վերաբերյալ, որ մեր հայտարարության նախագծում հստակ ամրագրվում է, որ Ադրբեջանի այս ցեղասպան քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և որ արցախահայության կյանքի և իրավունքի երաշխիքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Նրանք  առարկություն ունեն այս պարբերության վերաբերյալ»,- ասաց Մինասյանը:

Թեմայի այլ նորություններ