Այսօր Բրյուսելում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    15 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Այսօր Բրյուսելում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ

Այսօր Բրյուսելում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ

Այսօր Բրյուսելում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ երեկոյան է մեկնել Բրյուսել: Մինչ այդ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ, որի ընթացքում քննարկել են սպասվող հանդիպումը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը և հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, իր հերթին, հայտնում է, որ Շառլ Միշելը զանգահարել է նաև Իլհամ Ալիևին:

Պաշտոնական Երևանը հանդիպումից առաջ չի հստակեցրել, թե ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Բրյուսել, արդյոք Փաշինյան - Ալիևի հանդիպման օրակարգում լինելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող աշխատանքային խմբի ձևավորման հարցը: Որ այդ հարցը քննարկվելու է, օրեր առաջ հայտնել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։
 
Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումից, Պատելը մասնավորապես ասել է․ «Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»։
 
Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ երկու երկրների պատվիրակությունների բանակցություններին: Այս մասին նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԶԼՄ-ների համար հաղորդման մեջ:
 

«Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Ի.Հ.Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի 2021թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածությանը համապատասխան՝ ս. թ. օգոստոսի 30-ին Մոսկվայում կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման՝ դրա հետագա սահմանագծմամբ երկկողմ հանձնաժողովի հանդիպումը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: Կողմերի պատվիրակությունները գլխավորել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շ.Ա Մուստաֆաևը, Մ.Հ. Գրիգորյանը և Ա. Լ. Օվերչուկը:

Միջոցառմանը նախորդել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև ս.թ. մայիսի 24-ին երկու երկրների սահմանին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպման անցկացումը:

Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանի մոտ կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Նոր հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ դիվանագիտական ուղիներով»,- տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Թեմայի այլ նորություններ