Ասեինք, որ գիտե՞ք ժողովուրդ ջան, կարծես թե, մեր բանակը այնքան էլ այդպիսին չէ, ու բոլորը պետք է ասեին` այո, Կառավարությունը ճիշտ է ասում, եկեք ջնջեք մեր 20 տարվա պատմությու՞նը․ Փաշինյանը՝ պատերազմը կանխելու և բանակցային առաջարկներն ընդունելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

Ասեինք, որ գիտե՞ք ժողովուրդ ջան, կարծես թե, մեր բանակը այնքան էլ այդպիսին չէ, ու բոլորը պետք է ասեին` այո, Կառավարությունը ճիշտ է ասում, եկեք ջնջեք մեր 20 տարվա պատմությու՞նը․ Փաշինյանը՝ պատերազմը կանխելու և բանակցային առաջարկներն ընդունելու մասին

Ասեինք, որ գիտե՞ք ժողովուրդ ջան, կարծես թե, մեր բանակը այնքան էլ այդպիսին չէ, ու բոլորը պետք է ասեին` այո, Կառավարությունը ճիշտ է ասում, եկեք ջնջեք մեր 20 տարվա պատմությու՞նը․ Փաշինյանը՝ պատերազմը կանխելու և բանակցային առաջարկներն ընդունելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առցանց ասուլիսի ընթացքում անդրադառնալով պաշտպանության նախարարի հայտարարությանը, որտեղ վերջինս ասել էր, որ «այս պահին Ադրբեջանի հետ պատերազմի վտանգ տեսանելի չէ»։ Փաշինյանը նշեց, որ այս պահին ասելով, ՊՆ նախարարը նկատի է ունեցել, որ այդ պահին ադրբեջանական կողմում զորքերի կուտակում նկատելի չէ, սակայն կուտակումներ կարող են լինել ժամերի, օրերի ընթացքում։ 
 
Անդրադառնալով 2018 թվականից հետո առանց պատերազմի արժանապատիվ խաղաղության հնարավորությանը՝ Փաշինյանն ասաց․ «դետալները շատ կարևոր են։ Ի՞նչ նկատի ունենք արժանապատիվ խաղաղություն ասելով։ Դա ո՞րն է։ Ես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ասել եմ ԱԺ ամբիոնից՝ այո, այդ պայմաններով կարելի էր այնպես անել, որ պատերազմ չսկսվի։ Դրա համար պետք էր ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր։ Ընդ որում, այնպես չէ, որ այդ անհրաժեշտությունն առաջացավ 2018 թվականից հետո։ Պետք է հղում անեմ Սերժ Սարգսյանի՝ 2017 թվականի հուլիսին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ նա ասում է, որ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցը իր ներքին հարցն է։ Այո՛, եթե մենք այս տրամաբանությունն ընդունեինք, իհարկե հնարավոր էր։ Միշտ էլ կարելի է ասել հնարավոր է։ Հիմա նաև նախկին իշխանության ներկայացուցիչներն են ասում՝ հնարավոր էր։ Հնարավոր էր՝ անեիք։ Ենթադրենք ես գալիս էի ու փաստեր էի հրապարակում, ինչպես դա անում եմ վերջերս։

Արդյո՞ք այդքանից հետո մենք բոլորս կասեինք՝ եկեք Լեռնային Ղարաբաղը ճանաչենք Ադրբեջանի մաս։ Արձանագրենք նաև Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանցի բնակիչների վերադարձի իրավունքը, արձանագրենք ԼՂ-ի հետագա ճակատագրի Ադրբեջանի վետտոյի իրավունքը։ Կամ՝ նախկին իշխանության որոշ դեմքեր հայտարարում են, որ Լաչինի միջանցքի լայնությունը պետք է այսքան լիներ, այնքան լիներ․․․ բանակցային ոչ մի փաստաթղթում այդպիսի բան չկա։ Ամենամեծ խնդիրն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման փաստաթուղթը այն ստորագրելու դեպքում էլ ԼՂ հարցը չէր լուծվում։ ԼՂ հարցը լուծվելու էր հետագա բանակցությունների ընթացքում։ Այդտեղ որոշակի շրջանակներ էին արձանագրվում և դրանցում Հայաստանի և Ադրբեջանի մեկնաբանությունները տրամագծորեն իրարից տարբերվում էին։ Որ գայի և հասարակությանը համոզեի, նախ՝ ինքս պետք է համոզված լինեի, հավատայի, որ դա ճիշտ ճանապարհ է։ Ես դրանում համոզված չէի մի քանի պատճառով՝ որովհետև դա նշանակում էր Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս։ Պետք է գայի, ասեի՝ մենք 1998 թվականից մինչև  2018 թվականը՝ 20 տարի ժամավաճառությամբ ենք զբաղվել, որովհետև այն, ինչ առաջարկվում էր 1997-1998-թթ․-ին, այսօր, գուցե թե, այդ առաջարկվածներից ավելի վատ տարբերակ են մեզ առաջարկում, և ես առաջարկում եմ գնալ այս ճանապարհով։ Ես կարող էի դա առաջարկել, բայց այդ բանակցային մանրամասները հրապարակելուց հետո ո՞վ է երաշխավորել, որ բանակցությունները նույն պահին չէին դադարելու և նույն պահին պատերազմ չէր սկսվելոի այդ նույն պատճառաբանությամբ։ Ո՞վ է դա երաշխավորել, կամ ամբողջ միջազգային հանրությունը չէր դատապարտելու Հայաստանին աշխատանքային բովանդակությունը սփռելու և պոպուլիստական ձևով շահարկելու փորձ անելու համար։ Եվ երբ պատերազմ տեղի ունենար այդ ժամանակ և այս նույն արդյունքը լիներ՝ այն ժամանակ, այդ պահին ավելի ուղիղ պետք է մեղադրեին, որ «ահա չհաշվարկված և ոչ խելամիտ  հայտարարություններով պատերազմ հրահրեց»։

ԼՂ Սահմանադրությամբ էլ այլ բան է գրված։ Գալ և այդ Սահմանադրությանը հակասող և 20 տարվա ամբողջ քարոզչությանը հակասող, որը դարձել է մեզ համար ընկալում, ասել, որ այս բանակցային գործընթացը ռումբ է դրված ՀՀ պետականության և ինքնիշխանության տակ։ Պիտի գայի դա ասեի և տարբեր կողմերից հնչեին մեղադրանքներ։ Նախկին ու ներկա դիվանագետներ պետք է ասեին՝ «հայ հայ էր լուծում էինք հարցը, հեղափոխություն արեցին, պատերազմ բերեցին։ Մի քիչ էր պակաս, այդ դավադիր ուժերը եկան ինչ արեցին, հեղափոխություն կազմակերպեցին, որ ԼՂ հարցը ձախողեն»։ Ասելու էին՝ «ուզում էր հանձնել հողերը, տեսավ, որ մեր հանրությունը համաձայն չէ, պայմանավորված պատերազմով տվեցին»։ Ոչ ոք չէր ասելու՝ 20 տարի բանակը ի՞նչ վիճակում է եղել։ Ի՞նչ, պետք է գայի պատմեի 2016 թվականի իրադարձություննե՞րը։ Հայաստանի Հանրապետության իքս պաշտոնյայի և այլ՝ օտարերկրյա իքս պաշտոնյայի խոսակցությունը պետք է հանեի հրապարակեի, որ մարդկանց ապացուցեի, թե ինչ է կատարվու՞մ։ Մարդկանց ցույց տայի, թե ինչպես ու ինչ պատճառով է սկսվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերա՞զմը։ Պետք է պատասխանեի չէ՞, ի վերջո, քառօրյա պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ չենք հաղթել։ Բա եթե հաղթել ենք, այդ պատերազմից հետոյի և առաջվա բանակցային փաթեթները ինչու՞ են  ավելի ու ավելի անբարենսպատ դարձել ՀՀ-ի համար։ Ինքս էլ մտածում եմ՝ գուցե պետք էր գալ ասել վիճակն այսպիսին է, բայց դրանից հետո ի՞նչ էր տեղի ունենալու, Լեռնային Ղարաբաղում ի՞նչ էր լինելու, Հայաստանում ի՞նչ էր լինելու, սահմաններին ի՞նչ էր լինելու։ Այդ հարցը, որ ինձ տալիս են, թե արդյո՞ք ճիշտ չէր մինչև պատերազմը գնալ առաջարկվող լուծմանը, մինչև կյանքի վերջ ինձ ուղեկցելու է։ Օրեր կան, որ ասում եմ՝ պետք է այդպես արած լինեի, օրեր էլ կան՝ հակառակը՝ ինձ հետ կռվում եմ և ասում՝ չէ։ Ձեզ թվում է, թե ես ասուլիս չեմ հրավիրում, որ չգան ինձ այդ հարցը չտա՞ն։ Աշխարհում լրագրող չկա, որ ինձ ավելի սուր հարց տա, քան ինքս ինձ եմ տալիս։ Ես հրապարակային էլ եմ այդ սուր հարցերը ինքս ինձ տալիս, հետո դա իմ դեմ օգտագործվում է», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև քրեական գործերին՝ անդրադառնալով 20 տարի եղածին, նշելով, որ չեն հանրայնացվում այդ քրեական գործերի մանրամասները, և, հավանաբար, չեն էլ հանրայնացվի շատ բաներ ու հանրությունը չի էլ իմանա։ «50-ից ավել զինծառայող մեղադրվում է ադրբեջանական գործակալ լինելու մեջ։ Պարզվում է մեր կոորդինատ գրողը գործակալ է և մեզ սխալ կոորդինատ է տալիս։ Կամ 20 կիլոմետրանոց արկի փոխարեն 10 կիլոմետրանոց արկ են առել, որովհետև 10 կիլոմետրանոցը ավելի էժան է, բայց գրել են, որ 20 կիլոմետրանոց են առել, ու կրակել ենք 20 կմ և այն չի հասել թիրախին։ Հիմա այս մասին մենք ե՞րբ պետք է ասեինք։ Ասեինք, որ գիտե՞ք ժողովուրդ ջան, կարծես թե, մեր բանակը այնքան էլ այդպսիսին չէ, ու բոլորը պետք է ասեին՝ այո, Կառավարությունը ճիշտ է ասում, եկեք ջնջենք մեր 20 տարվա պատմությու՞նը։ Հարցի պատասխանը էլի չգիտեմ», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ