ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Հարավային Կովկաս։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Կարեն Դոնֆրիդը կմեկնի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, որպեսզի ընդգծի ԱՄՆ-ի հավատարմությունը Հարավային Կովկասի խաղաղությանը, ժողովրդավարությանն ու բարգավաճմանը», - ասված է հաղորդագրության մեջ:ժ

Հաղորդագրության համաձայն` Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այլ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում պետքարտուղարի օգնականը կշեշտի, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի` ամուր խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին։

Հունիսի 17-ին նա կմեկնի Թբիլիսի, որտեղ ելույթ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած խորհրդաժողովում, կհանդիպի երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և այլ պաշտոնյաների, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մեկ օր անց անց Դոնֆրիդը կայցելի Երևան, որտեղ հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։

Թեմայի այլ նորություններ