Ամերիկյան միջուկային զենքը Եվրոպայից պետք է տուն վերադարձնել. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    17%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    48%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    24%
    21 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    59%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    35%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    49%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

Ամերիկյան միջուկային զենքը Եվրոպայից պետք է տուն վերադարձնել. Լավրով

Ամերիկյան միջուկային զենքը Եվրոպայից պետք է տուն վերադարձնել. Լավրով

Միացյալ Նահանգները Եվրոպայի տարբեր երկրներում տեղակայել է իր միջուկային սպառազինությունը, ժամանակն է, որ այն տուն վերադարձվի, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունը հետևանքն է այն վերաբերմունքի, որ ունեցել են արևմտյան հովանավորներն այդ երկրում գործող հանցագործ ռեժիմի նկատմամբ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ներկա պայմաններում պետք է ամեն ինչ անել, որպեսզի սպառազինությունների մրցավազքի նոր փուլերը կանխվեն։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է երեքշաբթի օրը զինաթափմանը նվիրված համաժողովում.

«Այսօր ինտենսիվ համատեղ աշխատանքի պահանջ կա՝ կանխատեսելիությունը բարձրացնելու և սպառազինությունների մրցավազքի նոր փուլերը կանխելու համար: Ներկա պայմաններում անհրաժեշտ է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որն ուղղված է սպառազինությունների վերահսկման, չտարածման և եւ զինաթափման ճարտարապետության ապամոնտաժմանը։  Չափազանց կարեւոր է ձեռնպահ մնալ ռազմական զարգացման ոլորտում վտանգավոր քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքի խախտում»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ հայտնել է, որ ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին միանալ Եվրոպայում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումին։

«Մեր երկիրը միակողմանի պարտավորվել է չտեղակայել պայմանագրին ենթակա առաջին համակարգերը (միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին) այն շրջաններում, որտեղ ամերիկյան արտադրության նմանատիպ համակարգեր չեն տեղակայվի: Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին հետևել մեր օրինակին»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Թեմայի այլ նորություններ