ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    8 կմ/ժ
  • Արարատ 26°C
    31%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    81%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    2 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    18 կմ/ժ
  • Արցախ 16°C
    65%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.20492
  • Դոլար = 388

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքի մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՔՊ պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձավ մի շարք հարցերի, մասնավորապես հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում: Խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին:

"Իմ տեղեկություններով, հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը Սոչի գնալու է:  Ենթադրվում է՝ հանդիպում լինելու է Ալիևի հետ", - լրագրողների հետ ճեպազրույցում ասել  է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու որոշմանը։

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքնաչյուր անձ, անկախ նրանից, որևիցե այլ երկիր կներկայացնի, թե ոչ, ՀՀ-ն չի կարող դրան անտարբեր լինել։ Հայաստանի Հանրապետությունը և իր սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Ուստի, բոլոր ընկերները, գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ ևս արգելվե՞լ է, ԱԺ նախագահն ասաց․

«Ես ինֆորմացիա չունեմ, բայց չեմ բացառում, որ թե ինքը, թե իր ամուսինը, թե հայկական ազգանուններով տարբեր գործակալներ և մանկուրտներ, տարբեր մարդիկ, ովքեր ՀՀ նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, ՀՀ անկախության, նախկին ղեկավարների նկատմամբ վիրավորական արտահայտություններ կանեն․․․ Ի դեպ՝ ընդդիմադիր գործընկերները շատ են փորձում տարբեր մարդկանց պաշտպանել, կարող է մի օր ջղայնանամ և պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչեր են ասում։ Խորհուրդ եմ տալիս ավելի քիչ պաշտպանել»,- հավելեց Սիմոնյանը։

"ՀՀ-ն ենթարկվում է հարձակման։ ՀՀ-ի անվտանգության համակարգը, որը ՀՀ-ի մեջ է, ակնհայտ խնդիրներ է ցուցադրում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի իմ Հայաստանի անվտանգությունից, հետաքրքիր չէ", - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելով Հայաստանը չի՞ լարում իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

"Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ, և այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները վերցրել են, պետք է ի կատար ածվեն։ Դա է մեր հիմնական նպատակը։ Թե ինչ-որ մեկը կնեղանա, ինչ-որ մի պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա՝ դա երրորդական հարց է։ ՀՀ-ն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հայտնի դերակատարներից", -ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, թե Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները ոչ մի երկրի հետ։

 

"Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների հետ կապված պարտավորությունները, որոնք վերցվել են, ի կատար ածվեն և դրա համար անելու է ամեն ինչ", - նշեց Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքական կուրսի փոփոխություն հնարավո՞ր է՝ ԱԺ նախագահն ասաց.

"Իսկ կարո՞ղ է ռուսական կողմն է ուզում ստեղ քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչ մի բան չի արել այդ ուղղությամբ"։

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՔՊ պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձավ սեպտեմբերի տեղի ունեցած ռազամական գործողություններին: Նա նշեց, որ հայկական կողմն ունեցել է 240 զոհ, այլ երկրի զինվորներն էլ գտնվում են ՀՀ տարածքում: Միևնույն ժամանակ, նշեց, որ բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են երկրի սահմաններն ու զինվորների կյանքը:

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է, այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը.

«Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է:

Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է նա։

 

Թեմայի այլ նորություններ