Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    49%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    74%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.21302
  • Դոլար = 387.321

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին` Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը մեծապես կարևորում է դարերի խորքից եկող հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունների հետևողական ամրապնդումը:

Հայաստանը և Իրանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Համոզված եմ, որ առաջիկայում ավելի կխորացնենք և կզարգացնենք փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված երկկողմ և բազմակողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր պետությունների առաջընթացի, տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարեկեցության»:

***

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեր ժողովուրդներին միավորում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված սերտ բարեկամությունը, որը դարերի փորձություն է անցել:

Ուրախ եմ փաստել, որ Հայաստանը և Իրանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել միջպետական համագործակցության ամրապնդմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը։

Համոզված եմ, որ հայ-իրանական ջերմ ու բարիդրացիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»։ 

Թեմայի այլ նորություններ