Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    71%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱԶԲ հետ գործակցությունը: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, ինչպես նաև փոխշահավետ այլ ուղղություններով համագործակցությունը: Վարչապետը նաև բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում Հայաստանին ԵԱԶԲ կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել Բանկի դերը ԵԱՏՄ ինտեգրացիոն զարգացման գործում:

Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ ԵԱԶԲ-ն կարևորում է ՀՀ հետ գործընկերությունը և մտադիր է էլ ավելի ընդլայնել գործունեությունը մեր երկրում: ԵԱԶԲ վարչության նախագահը հետաքրքրական է համարել ենթակառուցվածքների բարելավման, թվայնացման, ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերը, նաև ԵԱՏՄ շրջանակում խոշոր ինտեգրացիոն նախագծերը: Նա շնորհակալություն է հայտնել նաև «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրին Հայաստանի միանալու համար, որը հայ-ռուսական պլատֆորմային գործակցության հաջող օրինակ է, (այժմ ծրագրին միացել է 10 երկիր) և ընդգծել, որ ՀՀ թվային պլատֆորմը կարող է հիմք ծառայել ԵԱՏՄ-ում թվային տեխնոլոգիաների զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք նշված ոլորտներում գործակցության զարգացման կոնկրետ անելիքների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ակտիվ երկխոսությունն այդ ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ