Նախարարը վստահեցնում է՝ Սյունիքում ներդրումային հետաքրքրություն կա
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    87%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Նախարարը վստահեցնում է՝ Սյունիքում ներդրումային հետաքրքրություն կա

Նախարարը վստահեցնում է՝ Սյունիքում ներդրումային հետաքրքրություն կա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա՝ բերելով օրինակներ: Քերոբյանն այս մասին ասաց կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա՞:

«Այո: Հավանաբար կառավարության հաջորդ նիստին  կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում բավականին խոշոր իրանական ընկերությունների խմբից ներդրում կատարելու մասին, որը հաստատվելուց անմիջապես հետո կսկսի իրագործվել: Բացի այդ, այլ բազմաթիվ թեմաներ կան, օրինակ զբոսաշրջային: Մեղրիում ունենք բավական լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ միասին ենք անում»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ կան բազմաթիվ հայ ներդրողներ, որոնք ներդրումներ արել են և շարունակում են անել: Նա հիշեցրեց, որ Կապանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գնվել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերության կողմից: Ըստ Քերոբյանի՝ դա ևս ցույց է տալիս, որ այդ շրջանում խոշոր ներդրումներ տեղի են ունենում:

Թեմայի այլ նորություններ