Մաքսային պահեստ կարող է բացել ցանկացած տնտեսվարող. ՊԵԿ փոխնախագահը պարզաբանել է ավտոներկրողների բարձրացրած հարցերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    55%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    85%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    63%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24351
  • Դոլար = 387.927

Մաքսային պահեստ կարող է բացել ցանկացած տնտեսվարող. ՊԵԿ փոխնախագահը պարզաբանել է ավտոներկրողների բարձրացրած հարցերը

Մաքսային պահեստ կարող է բացել ցանկացած տնտեսվարող. ՊԵԿ փոխնախագահը պարզաբանել է ավտոներկրողների բարձրացրած հարցերը

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը պարզաբանում է ներկայացրել ավտոներկրողների կողմից հունիսի 30-ին իրականացված բողոքի ակցիայի ժամանակ բարձրացված հարցերի վերաբերյալ:

ՊԵԿ նախագահի տեղակալը, անդրադառնալով մաքսային պահեստ բացելու հարցին, նշել է, որ մաքսային պահեստ Հայաստանում կարող է բացել ցանկացած տնտեսվարող, սակայն մաքսային պահեստը չի կարող լինել մաքսակետի տարածքում:
 

Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ մաքսային պահեստ բացելու չափանիշներն ու մաքսային պահեստի ռեեստրում գրանցվելու պայմանները պարզաբանված են մաքսային կարգավորման օրենքի 38-րդ, 39-րդ, 40-րդ հոդվածներով: Բացի այդ, կա նաև կառավարության որոշում, ըստ որի տնտեսվարողները դիմում են ՊԵԿ-ին, հավաքում են բոլոր փաստաթղթերը, որոնք համապատասխանում են մաքսային պահեստի չափանիշներին, որից սկսում են իրենց գործունեությունը:

«Տեղեկացնեմ մեր հարգելի տնտեսվարողներին, որոնք ակցիա էին իրականացնում, որ մաքսային պահեստը մաքսակետի տարածքում չի կարող լինել: Մաքսային պահեստը մաքսային հսկողության գոտի է, որը գտնվում է մաքսակետերից դուրս, և ցանկացած տնտեսվարող կարող է բացել մաքսային պահեստ», - ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

ՊԵԿ նախագահի տեղակալը շեշտել է, որ մինչև ակցիան տնտեսվարողները երբևէ չեն դիմել ՊԵԿ-ին մաքսային պահեստ բացելու խնդրանքով կամ պահանջով: Տնտեսվարողները դիմել էին ՊԵԿ-ին և հանդիպում խնդրել մաքսային մարմինների հետ, և քանի որ դիմումը վերաբերում էր Մեղրիի մաքսակետում իրականացվելիք որոշ աշխատանքներին՝ նրանց հետ կապ էր հաստատել Մեղրիի անցակետի պետը, որից հետո տնտեսվարողների ներկայացուցիչը՝ Հարություն անունով, հանդիպել է Մեղրիի մաքսակետի ղեկավարության հետ:

Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ ներկայացված պահանջներից մեկը եղել է այն, որ մաքսակետի ղեկավարությունը բանակցի իրանական կողմի հետ այն հարցի շուրջ, որ ոչ թե իրանցիները բեռնափոխադրումներ իրականացնեն, այլ հայ վարորդները, ինչին ի պատասխան մաքսակետի ղեկավարությունը ասել է, որ «դա ՊԵԿ-ի գործառույթներից դուրս է, և դրանք բիզնես աշխարհի հարաբերություններ են»:

«Այսօր որևէ արգելք չկա, թե բեռնափոխադրումը ինչ քաղաքացիություն ունեցող վարորդները կիրականացնեն՝ իրանցի, թե՞ հայ վարորդները: Դրանք բիզնես հարաբերություններ են, և տնտեսվարողները ինչպես իրար մեջ պայմանավորվում են: Բեռնափոխադրումները մինչև Հայաստանի սահման է արվում, Հայաստանի սահմանից հայ վարորդն է շարունակում, թե բեռնափոխադրումը իրանցի վարորդները շարունակում են, օրինակ, մինչև Երևան՝ տնտեսվարողների պայմանավորվածության հարցն է, և պայմանագրերով է ֆիքսվում, և ընդհանրապես այս հարցը ՊԵԿ-ի տիրույթում չէ», - պարզաբանել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Իսկ երկրորդ խնդրանք-պահանջը եղել է այն, որ տնտեսվարողները հենց Մեղրի մաքսակետի տարածքում բեռնափոխադրման որոշ աշխատանքներ են ուզում իրականացնել: Այս հարցի վերաբերյալ ևս բացատրություն է տրվել, որ կան որոշակի գործառույթներ և մաքսակետում հնարավոր չէ տնտեսվարողների կողմից բեռնման և բեռնաթափման աշխատանքների ծառայություն մատուցել:

«Այսօր լրիվ այլ բան էր ներկայացվում ակցիայի ժամանակ: Ներկայացվում էր, որ իրենք ցանկանում են մաքսային պահեստ բացել: Ի սեր Աստծո, մաքսային պահեստ կարող է բացել ցանկացած տնտեսվարող: Մաքսային պահեստ բացելու չափանիշները և մաքսային պահեստի ռեեստրում գրանցվելու պայմանները մաքսային կարգավորման օրենքի 38-րդ, 39-րդ, 40-րդ հոդվածներն են: Կա նաև կառավարության որոշում. տնտեսվարողները դիմում են ՊԵԿ, հավաքում են բոլոր փաստաթղթերը, որոնք համապատասխանում են մաքսային պահեստի չափանիշներին, և սկսում են ծավալել իրենց գործունեությունը», - ավելացրել է Շուշանիկ Ներսիսյանը:

Թեմայի այլ նորություններ