Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը Հայաստանում է. քննարկվելու են փոխըմբռնման հուշագրերի և առևտրային համաձայնագրերի կնքման հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    42%
    24 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    50%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը Հայաստանում է. քննարկվելու են փոխըմբռնման հուշագրերի և առևտրային համաձայնագրերի կնքման հարցեր

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը Հայաստանում է. քննարկվելու են փոխըմբռնման հուշագրերի և առևտրային համաձայնագրերի կնքման հարցեր

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի և մի խումբ գործարարների ընկերակցությամբ, ժամանել է Երևան՝ քննարկելու փոխըմբռնման հուշագրերի և առևտրային համաձայնագրերի կնքման հետ կապված մի շարք հարցեր։

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամին, parstoday-ի փոխանցմամբ, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Այցի ընթացքում կարևորվում է համատեղ ձեռնարկությունների հարցը, որպեսզի իրանական ընկերությունները կարողանան ներդրումներ կատարել Հայաստանում, ապրանք արտադրել և արտահանել այլ երկրներ»։

Նշելով, որ Իրանի ու Հայաստանի տնտեսությունները փոխլրացնում են իրար, և երկու երկրները կարող են օգնել միմյանց առևտրի ու տեխնոլոգիաների ոլորտներում, Ֆաթեմի Ամինը հավելել է. «Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպմանը, որին մասնակցելու են նաև իրանցի գործարարներ, քննարկվելու է երկու երկրների համագործակցության ընդլայնման հարցը»։

Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարը հստակեցրել է. «Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը եղել է ԻԻՀ-ի կառավարության առաջնահերթություններից մեկը, և վերջին ամիսներին ջանքեր են գործադրվել ընդլայնելու Իրանի հարաբերությունները Օմանի, Կատարի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի հետ»։

Թեմայի այլ նորություններ