ՀՀ-ում չկա պետության կողմից արհեստականորեն ստեղծված՝ շուկա մուտք գործելու խոչընդոտ. ՄՊՀ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    73%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.21302
  • Դոլար = 387.321

ՀՀ-ում չկա պետության կողմից արհեստականորեն ստեղծված՝ շուկա մուտք գործելու խոչընդոտ. ՄՊՀ նախագահ

ՀՀ-ում չկա պետության կողմից արհեստականորեն ստեղծված՝ շուկա մուտք գործելու խոչընդոտ. ՄՊՀ նախագահ

Պատգամավորներից մեկն ԱԺ նիստի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հարցրեց, թե արդյոք կա՞ն ընկերություններ, որոնք 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ունեին մոնոպոլ դիրք, բայց նույնը չունեն 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ: 

«Իհարկե կարող եմ նշել, չգիտեմ ուղղակի՝ արդյոք կոռե՞կտ է անուններ նշել: Հավի մսի շուկայում առաջին տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինն էականորեն նվազել է, շաքարի շուկայում առաջին տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինն էականորեն նվազել է, կենտրոնացվածությունը նվազել է»,- ասաց Գևորգյանը: 

Գևորգյանը նաև վստահաբար նշեց, որ այսօր ՀՀ-ում չկա պետության կողմից արհեստականորեն ստեղծված՝ շուկա մուտք գործելու խոչընդոտ: 

«Դա չի նշանակում, որ տնտեսական մրցակցությունը խաթարող գործողություններ հենց բիզնեսները չեն անում: Օրինակ՝ ձվի շուկայում մենք հարուցել ենք գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնության վարույթներ, դատարանը վերջերս մեր որոշումներից մի քանիսը պաշտպանեց»,- ասաց Գևորգյանը: 

Թեմայի այլ նորություններ