Հայաստանը և Իրաքը տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Արցախ 13°C
    55%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Հայաստանը և Իրաքը տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն

Հայաստանը և Իրաքը տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ:

Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան:

Զրուցակիցները փաստել են՝ երկու երկրները տնտեսության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Իրաքի անվտանգության հարցը՝ անդրադառնալով վերջերս Էրբիլում տեղի ունեցած հրետակոծությանը:

Խոսելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին՝ Ռուստամ Բաքոյանը հանդես է եկել հարցադրումով՝ հարց ուղղելով գործընկերոջը, թե արդյոք եզդիները կունենա՞ն քվոտավորված մանդատներ երկրի խորհրդարանում:

Պատգամավորը նշել է, որ Իրաքում ապրում է ավելի քան 3200 հայ, և փաստել է, որ նախորդ տարի Էրբիլում հյուպատոսարանի բացումը շատ կարևոր քայլ էր հայ-իրաքյան հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում:

Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալան նույնպես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու տնտեսական ոլորտում համագործակցության ավելացումը:

«Հայաստանը շատ կարևոր երկիր է Իրաքի համար»,- ընդգծել է փոխնախարարը:

Թեմայի այլ նորություններ