Հայաստանի և Արցախի Պետական եկամուտների կոմիտեների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    32%
    17 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    38%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    32%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    83%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    32%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.26015
  • Դոլար = 387.905

Հայաստանի և Արցախի Պետական եկամուտների կոմիտեների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանի և Արցախի Պետական եկամուտների կոմիտեների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը երեկ հանդիպել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից կողմերը քննարկել են երկու կառույցների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի ինտեգրված համակարգերի ներդրմանը վերաբերվող հարցեր, կարևորվել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը:

«ԱՀ ՊԵԿ նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախի տնտեսվարողների առջև ծառացած հիմնախնդիրները, որի շրջանակում փոխհամաձայնեցվել են աջակցման հնարավոր գործիքակազմերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման նպատակով։

Թեմայի այլ նորություններ