Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակության հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    79%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    57%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    2 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    71%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    75%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.21302
  • Դոլար = 387.321

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակության հետ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակության հետ

Այսօր՝ մարտի 11-ին, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից:

Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում կարեւորել եւ բարձր է գնահատել ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը՝ Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաեւ կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Տիկին Փիթրս Յահիան իր հերթին եւս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլեւ շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին՝ ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար:

Թեմայի այլ նորություններ