ԵԱՏՄ-ի վարչապետները 10 փաստաթուղթ են ստորագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    94%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Արցախ 13°C
    55%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ԵԱՏՄ-ի վարչապետները 10 փաստաթուղթ են ստորագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

ԵԱՏՄ-ի վարչապետները 10 փաստաթուղթ են ստորագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են համագործակցության զարգացման 10 փաստաթուղթ:

Դրանց թվում են միավորման մեջ արդյունաբերական կոոպերացման ֆինանսավորման, տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հետագա աշխատանքի մասին հրահանգները:

Վարչապետները նաեւ քննարկել են ԵԱՏՄ-ի ալկոհոլային շուկայի կարգավորման համաձայնագրի նախագիծը եւ համաձայնեցրել են դրա վերաբերյալ հանձնարարությունը: Եվս մեկ հանձնարարություն վերաբերում Է Միության պայմանագրում փոփոխություններ մտցնելուն ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ապրանքների Էլեկտրոնային առեւտրում անուղղակի հարկերի գանձման մասով: Բացի դրանից, կառավարությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական ապահովագրական ընկերության ստեղծման հայտարարությունը:

Ինչպես նիստում պարզաբանել Է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ընկերությունն ապահովագրական աջակցություն ցույց կտա փոխադարձ եւ արտաքին առեւտրին, կխթանի ներդրումային համագործակցության զարգացմանը, կապահովի արտահանական փոխառություններ եւ փոխգործակցություն վարկային գործակալությունների եւ ապահովագրողների հետ:

Պլաններում են սեփական արժեթղթերի թողարկումը եւ նախագծերի ֆինանսավորումը: Կառավարությունների ղեկավարներն առանձին համաձայնեցրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամանակն ու վայրը. այն կկայանա հոկտեմբերին Հայաստանում:

Թեմայի այլ նորություններ