Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրումը կայացած փաստ է. տեղի է ունեցել բազմաշահառու խմբի նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    69%
    9 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    1 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    51%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրումը կայացած փաստ է. տեղի է ունեցել բազմաշահառու խմբի նիստը

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրումը կայացած փաստ է. տեղի է ունեցել բազմաշահառու խմբի նիստը

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստը։

Նշենք, որ 2020 թվականի հունիսից ի վեր սա առաջին անգամն է, որ բազմաշահառու խմբի հանդիպումն անց է կացվում իրական ռեժիմում։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Համբարձում Մաթևոսյանը գոհունակությամբ փաստել է, որ, թեև COVID համավարակի պատճառով ընդհատվել էին ԲՇԽ-ի նիստերը և քննարկումները իրական ռեժիմում անցկացնելու հնարավորությունները, այդուհանդերձ, դա չի խանգարել բազմաշահառու խմբի անդամներին ու ԱՃԹՆ-ի Հայաստանի քարտուղարությանն իրականացնել:

Նախաձեռնության աշխատանքային ծրագրով նախատեսված կարևոր միջոցառումները, այդ թվում՝ ԱՃԹՆ-ի հերթական ազգային զեկույցի պատրաստումը, իրական շահառուների էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրումը, Համաշխարհային բանկի հետ նոր դրամաշնորհային համաձայնագրի կնքումը և այլն:

«Այսպիսով, ԱՃԹՆ-ի ներդրումը Հայաստանում այլևս կայացած փաստ է»,- ընդգծել է փոխվարչապետն ու Խմբի անդամներին տեղեկացրել, որ հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի երկրորդ միջազգային վավերացումը, որն ընթանալու է Միջազգային խորհրդի կողմից հաստատված վավերացման նոր մոդելով։

«Այն ենթադրում է վավերացման աշխատանքներում բազմաշահառու խմբի ավելի մեծ մասնակցություն: Այս տարեվերջին արդեն սկսվելու են նախավավերացման աշխատանքները, ուստի, վստահ եմ, որ գիտակցում եք, որ միայն շահառու կողմերի ակտիվ ներգրավվածությամբ և բոլորիս աշխատանքով կկարողանանք պահպանել Հայաստանի առկա բարձր գնահատականը»,- նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։

Դրանք հիմնականում վերաբերել են Հայաստանի ԱՃԹՆ-ի 2022 թ. վերանայված աշխատանքային ծրագրի հաստատմանը, 4-րդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքի քննարկմանն ու ԲՇԽ-ի կողմից դրա հաստատմանը, ընկերությունների իրավական սեփականատերերի բացահայտման ու Opening Extractives միջազգային ծրագրի ընթացքին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում տվյալների համակարգված բացահայտումների ՏՏ համակարգի ստեղծման աշխատանքներին և ներկայումս ընթացող հանքարդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքներին։

Թեմայի այլ նորություններ