Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը դելիմիտացիայի, դեմարկացիայի գնալու նպատակ չունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21943
  • Դոլար = 388.501

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը դելիմիտացիայի, դեմարկացիայի գնալու նպատակ չունի

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը դելիմիտացիայի, դեմարկացիայի գնալու նպատակ չունի

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանի հետ հիմա դելիմիտացիայի, դեմարկացիայի գնալու նպատակ չունի: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Ադրբեջանը և 2021-ի մայիսի և նոյեմբերի ագրեսիաների և 2022-ի սեպտեմբերի ագրեսիայի միջոցով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել զուտ տարածքային առումով: Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից»,-ասաց Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, որևէ ուղղությամբ զուտ հաջող գործողության իրականացումը չէ, նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել ՀՀ կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որպեսզի Հայաստանին զրկեն կենսունակությունից: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի մասին քննարկումները և դրանում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը՝ Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանն, ըստ էության, իր համար դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար: «Նույնիսկ որևէ փաստաթղով, դրա անունը դնենք պայմանականորեն խաղաղության պայմանագիր, թե մեկ այլ փաստաթուղթ, Ադրբեջանն իրականում այլևս դելիմիտացիայի, դեմարկացիայի գնալու նպատակ չունի»:

Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը բռնազավթել է Հայաստանի՝ իր համար շատ շահեկան հատվածներ, այսպիսով լուծել է իր հիմնական խնդիրը:

Թեմայի այլ նորություններ