Վերջին երկու տարում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 1°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ -3°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 3°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 2°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արմավիր 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 0°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք -2°C
    61%
    9 կմ/ժ
  • Արցախ 6°C
    97%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 407.8803
  • Ռուբլի = 6.47503
  • Դոլար = 395.128

Վերջին երկու տարում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից. Նիկոլ Փաշինյան

Վերջին երկու տարում ՀԱՊԿ անդամ Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից. Նիկոլ Փաշինյան

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:

Կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարներն արդեն ժամանել են նիստի անցկացման վայր: Նրանց դիմավորել է վարչապետը: Քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները:

Նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։

2023-ի հունվարի 1-ից սպասվող ռոտացիայի համատեքստում կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։

Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս։

Ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծապես վնասում են ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման փաստերի մասին։

Միաժամանակ պետք է և հաջողությունները նշեմ։ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներքին քաոսից։

Այսօրվա հանդիպման օրակարգը հագեցած է։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ