Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    100%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    80%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    69%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Վարչապետը ողջունել է պարոն Շտոքի այցը Հայաստան և կարևորել ՀՀ ոստիկանության և Ինտերպոլի միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցի շրջանակում տեղի ունեցող քննարկումները նոր ազդակ կհաղորդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող փոխգործակցությանը, էլ ավելի կբարձրացնեն համատեղ աշխատանքի արդյունավետությունը՝ հանցավորության դեմ պայքարում:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության հետ համագործակցության մակարդակը և անդրադարձել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերին ու փոխգործակցության օրակարգին։

Թեմայի այլ նորություններ