Սուրեն Պապիկյանն այցելել է մի շարք զորամասեր և մարտական դիրքեր, պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Սուրեն Պապիկյանն այցելել է մի շարք զորամասեր և մարտական դիրքեր, պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին

Մայիսի 20-ին, 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, այնուհետև ուղևորվել հանրապետության հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ։

Պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։

Դիրքապահների հետ զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը միտված՝ պետության կողմից մշակվող սոցիալական, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ծրագրերը, ինչպես նաև արդեն ընթացքում գտնվող և առաջիկայում մեկնարկող բարեփոխումները, որոնք կոչված են էապես բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը։

Թեմայի այլ նորություններ