Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 23 տոննա օգնություն է ուղարկել Իրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    81%
    5 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արցախ 13°C
    55%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 23 տոննա օգնություն է ուղարկել Իրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 23 տոննա օգնություն է ուղարկել Իրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 23 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել հունվարի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած բնակչությանը, հայտնում են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից։

Փետրվարի 6-ին դեպի Իրան է ուղևորվել հինգ բեռնատար և երկու ուղեկցող մեքենա։

Բեռը ներառում է վրաններ, ծալովի մահճակալներ և տաք ծածկոցներ։ Այն կհանձնվի Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին։

Հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով 22:14-ին, Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժի հետևանքով մահացել է 3 մարդ, 1000–ից ավելի տուժած կա։

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու Երևան քաղաքում։

Թեմայի այլ նորություններ