Քրիստիննե Գրիգորյանը Մոնպելիեի Փաստաբանների պալատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    69%
    17 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    6 կմ/ժ
  • Արցախ 10°C
    64%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Քրիստիննե Գրիգորյանը Մոնպելիեի Փաստաբանների պալատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Քրիստիննե Գրիգորյանը Մոնպելիեի Փաստաբանների պալատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, ներկայացուցիչներ Լյուկ Կիղքյաշաղյանին, Ամին ֆաղաժին, Նաիրա Զորոյանին։ Այդ մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Պաշտպանը ողջունել է և շնորհակալություն հայտնել պալատի ներկայացուցիչներին հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար կատարած աշխատանքի համար, ապա ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, դերն ու մանդատը։ Գրիգորյանը խոսել է փակ հաստատություններ այցերի, մշտադիտարկումների մասին, տեղեկացրել, որ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփվում են ՄԻՊ-ի զեկույցներում։ Պաշտպանն անդրադարձել է քաղաքացիների կողմից ստացված դիմումներին, ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում Պաշտպանի միջամտությամբ դրական լուծում ստացած դիմումների թվի աճ է նկատվում. «Մեզ համար նպատակն է ոչ թե ասել՝ իրավունքի խախտում է եղել (պետական մարմնի կողմից), այլ աշխատելը, որ անձի իրավունքը վերականգնվի»,-նշել է Գրիգորյանը։

Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ-ում մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին՝ շեշտադրում անելով անվտանգային հարցերի վրա։

Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքներին, ներկայացրել իրավունքների շարունակական խախտումներն ու պատերազմական հանցագործությունները, որոնք արձանագրվել են Պաշտպանի արտահերթ զեկույցներում։

Գրիգորյանը խոսել է նաև Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող դատավարությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք արհեստական են և ավելի շատ նպատակ ունեն ահաբեկելու թե ընտանիքներին և թե հայ հասարակությանը։

Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար՝ նշելով, որ շատ կարևոր է տեղեկացված լինել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի մասին և այն ներկայացնել աշխարհին։

Թեմայի այլ նորություններ