Մեր ինքնիշխան տարածքում որեւէ օտար զինվորի ներկայությունը երբեւիցե չի հանդուրժվելու, եւ նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    22 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    60%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    62%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22055
  • Դոլար = 388.501

Մեր ինքնիշխան տարածքում որեւէ օտար զինվորի ներկայությունը երբեւիցե չի հանդուրժվելու, եւ նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից. Անդրանիկ Քոչարյան

Մեր ինքնիշխան տարածքում որեւէ օտար զինվորի ներկայությունը երբեւիցե չի հանդուրժվելու, եւ նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից. Անդրանիկ Քոչարյան

Մեկ տարի է անցել եռակողմ ձեւաչափով հանդիպումից, եւ կարծում եմ` ժամացույցներն ուղղելու անհրաժեշտություն կա: Հայկական կողմի օրակարգում է լինելու վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, ադրբեջանական վերջին ագրեսիայի եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցերի պարզաբանումը: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանն ինչպիսի օրակագով է մասնակցելու Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

Պատգամավորը հավելել է, որ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է լինելու նաեւ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունը: Անդրադառնալով Հայաստանից Ադրբեջանի զորքերի դուրսբերմանը` Սարգիս Խանդանյանը նշել է, որ դա ՀՀ օրակարգն է ցանկացած հարթակում:

Ըստ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն: «Մեր ինքնիշխան տարածքում որեւէ օտար զինվորի ներկայությունը երբեւիցե չի հանդուրժվելու, եւ նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից»,- ընդգծել է պատգամավորը:

«Մենք բոլոր հարթակներում ներկայացնում ենք հայկական կողմի պահանջը. այդ պահանջը շատ հասցեական ներկայացնում են նաեւ մեր միջազգային գործընկերները, եւ մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարությունը, վերջիվերջո, զորքերը հետ կքաշի ելման դիրքեր»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանական ճեպազրույցները սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` հոկտեմբերի 27-ի շարունակաբար չբացահայտված լինելը հնարավորություն չի տալիս կառուցելու ներքին համերաշխություն մեր երկրում: «Օրվա խորհրդին համահունչ խնդրում եմ գլխավոր նոր դատախազից հետեւողական լինել 27-ի բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների հարցում: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն 27-ի ամբողջական բացահայտման համար»,- ասել է պատգամավորը եւ հավելել, որ շատ կարեւոր վկաներ մահացել են, բայց կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ:

Թեմայի այլ նորություններ