Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց կառույցը ոչինչ չարեց, եթե այդպես շարունակեն, մտածելու տեղիք է տալիս. Միքայելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21943
  • Դոլար = 388.501

Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց կառույցը ոչինչ չարեց, եթե այդպես շարունակեն, մտածելու տեղիք է տալիս. Միքայելյան

Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց կառույցը ոչինչ չարեց, եթե այդպես շարունակեն, մտածելու տեղիք է տալիս. Միքայելյան

Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ապա Հայաստանն Իսրայելի նման հզոր պետություն կլիներ։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա նշեց, որ ոճրագործությունը դեռ բացահայտված չէ, բայց վստահեցրեց, որ կբացահայտվի։

«Այս գործն այս իշխանությունները՝ մեր իշխանությունները, կբացահայտեն։ Այս գործը պիտի բացահայտվի։ Մինչև հիմա պարզ չի, թե Քենեդուն ով է խփել, բայց մենք փոքր ազգ ենք և պարտավոր ենք բացահայտել, որովհետև պարզ պետք է լինի, թե ինչ կատարվեց 23 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Միքայելյանը հիշեցրեց, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք հայոց բանակը եղել է տարածաշրջանում ամենահզոր ու մարտունակ բանակը և հավելեց, որ եթե նա ողջ լիներ, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ։

Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը: 

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց ՀԱՊԿ-ը ոչինչ չարեց, եթե այդպես շարունակեն, մտածելու տեղիք է տալիս՝ մնա՞լ ՀԱՊԿ-ի կազմում, թե՞ ոչ։ Ես գերադասում եմ ազատագրել մեր տարածքները, քան իրենք հետ կքաշվեն, Ադրբեջանը հեշտ հետ չի քաշվի։ Հակառակորդը զինվում է ժամանակակից զինտեխնիկայով, իսկ մեզ մոտ նախորդ իշխանությունները ալան-թալան արեցին, կեղեքեցին, այսօր էլ սատանաները սրբի շոր են հագել ու հրապարակում ասում են՝ փրկենք երկիրը։ Երեք տարվա մեջ հնարավոր չէր դիմակայել այդ հզոր զինտեխնիկային»,- ասել է նա: 

Ըստ Միքայելյանի՝ նախորդ իշխանությունները միշտ ասել են՝ բանակցային փուլում ոչ մի գործընթաց չի լինելու, պետք է տարածքները հանձնենք. «Մենք չենք հանձնում Արցախը, միջազգային ատյաններում քննարկվում է Արցախի հարցը, եկեք չշտապենք, մենք Արցախը երբեք չենք թողնի»:

Թեմայի այլ նորություններ