Հիմա լարվածություն չկա, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի հարցը լուծված է. Քոչարյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    42%
    24 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    50%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Հիմա լարվածություն չկա, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի հարցը լուծված է. Քոչարյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Հիմա լարվածություն չկա, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի հարցը լուծված է. Քոչարյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր լրագրողներն իշխանական պատգամավորներից հետաքրքրվեցին, թե Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետի հարցն ինչպե՞ս է լուծվելու, և արդյոք իրանական բեռները մի՞շտ են ստուգվելու այդ անցակետում:

Հարցին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այդ հատվածը շրջանցելու ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են.

«Այո, կան բարդություններ, բայց այսօր էլ Կապանից դեպի Գորիս Տաթևով ճանապարհը շահագործվում է: Այս պահի դրությամբ որևէ լարվածություն չկա, բայց դա չի նշանակում, որ ճանապարհի հարցը լուծված է: Կառավարությունը որոշում կայացրեց մեկ միլիարդ դոլար ներդրումային ծրագիր իրագործել Քաջարան-Սիսիան ճանապարհի ուղղությամբ»:

Հարցին՝ ճի՞շտ են մամուլում առկա այն տեղեկությունները, որ Մոսկվայում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններից հետո հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, Քոչարյանն ասաց, որ հստակ պատասխան չի կարող տալ: 

«Ես չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել, բայց ես կարող եմ ասել, որ այդ մասին հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո ընթանում են խորհրդատվություններ, ու, բնականաբար, մենք պետք է մտնենք այդ փուլ, որովհետև այդ փուլ մտնելուց սկսած՝ մենք պետք է կարողանանք լարվածության թուլացման ու դեպի խաղաղություն գնացող գործընթացը դարձնենք անշրջելի»,- ասաց նա։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան էլ ասաց՝ այս գործընթացների վերաբերյալ տեղի ունեցող բանակցություններում ցանկացած արձանագրված փաստ համապատասխան պետական խողովակների միջոցով տեղ է հասցվում հանրությանը։

«Այո, երբեմն մամուլում այնպիսի տեմպեր են ստանում լուրերը, որ կարիք կա դրանք հերքելու կամ հաստատելու: Մենք ևս այս մասով փորձում ենք հնարավորինս օպերատիվ լինել, որ հանրությանը չմոլորեցնեն դեղին մամուլի ներկայացուցիչները»,- նկատեց Հովհաննիսյանը:

Թեմայի այլ նորություններ