Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում՝ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար. Նեդ Փրայս
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    84%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում՝ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար. Նեդ Փրայս

Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում՝ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար. Նեդ Փրայս

«Ինչպես ընդգծել է քարտուղարը, մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցություններին։ Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Ահա թե ինչու պետքարտուղար Բլինկենը սեպտեմբերին Նյու Յորքում հավաքեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, երբ նրանք առաջին անգամ միևնույն սենյակում էին վերջին լարումից հետո: Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում՝ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար՝ ձգտելու կայուն խաղաղությանը: 

2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Բայց, ի վերջո, սա կլինի մի որոշում, որը պետք է կայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը, ի վերջո, ԱՄՆ-ից ավելի շատ աջակցող չկա։ 1991-ին ՍՍՀՄ-ից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախանալը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այս երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ անկախ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից՝ իր արտաքին քաղաքական շահերը հետապնդելու»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպ խոսնակ Նեդ Փրայսը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։ 

Թեմայի այլ նորություններ