ՀԱՊԿ-ն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժեր չի օգտագործի
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    48%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    69%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    24%
    21 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    10 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    17%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    59%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    35%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    49%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

ՀԱՊԿ-ն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժեր չի օգտագործի

ՀԱՊԿ-ն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժեր չի օգտագործի

ՀԱՊԿ-ի մանդատը չի նախատեսում Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ կազմակերպության հավաքական ուժերն օգտագործելու հնարավորություն, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովում մայիսի 16-ին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժերի հնարավոր ներգրավման հարցը «չի բարձրացվել կամ քննարկվել»։

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, պատասխանելով հարցին, թե ընդհանրապես բացառվե՞լ է ՀԱՊԿ հավաքական ուժերին հատուկ գործողության շրջանակներում ներգրավելու հնարավորությունը, բացատրել է, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. դաշինքի երկրների տարածքն է»։

«Սա (Ուկրաինան — խմբ.) մեր տարածքը չէ, ՀԱՊԿ կանոնները չեն ենթադրում միջոցների օգտագործում այդ տարածքներում: Խաղաղապահ ուժերը գործում են միայն մանդատի շրջանակներում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Թեմայի այլ նորություններ