Այսօր Փարաքարում տեղի ունեցած պայթյունը եղել է կանխամտածված. մեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված եղել
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Այսօր Փարաքարում տեղի ունեցած պայթյունը եղել է կանխամտածված. մեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված եղել

Այսօր Փարաքարում տեղի ունեցած պայթյունը եղել է կանխամտածված. մեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված եղել

Այսօր Փարաքարում տեղի ունեցած մեքենայի պայթյունը եղել է կանխամտածված. մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ սարք: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: 

Դեպքի առթիվ 35-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

 «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: 2022թ. հունիսի 23-ին ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ժամը 12:05-ին մահացել է»,-ասաց Թադրոսյանը: 

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 23-ին՝ 11։10-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։ 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Թեմայի այլ նորություններ