Ավագանու անդամի նկատմամբ մահափորձը ոտնձգություն է պետության ու համայնքի նկատմամբ․ Արման Անտոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    55%
    32 կմ/ժ
  • Լոռի 14°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    8 կմ/ժ
  • Արարատ 26°C
    31%
    10 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    63%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    81%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    2 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    46%
    18 կմ/ժ
  • Արցախ 16°C
    65%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.20492
  • Դոլար = 388

Ավագանու անդամի նկատմամբ մահափորձը ոտնձգություն է պետության ու համայնքի նկատմամբ․ Արման Անտոնյան

Ավագանու անդամի նկատմամբ մահափորձը ոտնձգություն է պետության ու համայնքի նկատմամբ․ Արման Անտոնյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանը 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ օգոստոսի 1-ին իր դեմ կատարված մահափորձին։ Անտոնյանը, ում անհայտ անձինք մահակներով, ինչպես նաև դանակով հարվածներ էին հասցրել, նշեց, որ նման գործողությունները հարիր են միայն Հայաստանի թշնամի ազգին։

«Կյանքի ու մահվան կռիվ տվեցի, Աստծո կամքով և հրաշքով ծայրահեղ ծանր վիճակից դուրս եկա և փրկվեցի։ Մեր տուն ներխուժած անձինք վնասել էին նաև ընտանիքիս անդամներին։ Քնած ժամանակ նրանք մահակների բազմաթիվ հարվածներ էին հասցրել հիմնականում գլխիս հատվածում, ապա դանակի 11 հարված հասցրել։ Նման գործողությունները հարիր են միայն թշնամի ազգին»,- նշեց Անտոնյանը։

Նա շեշտեց, որ ավագանու անդամի դեմ մահափորձը, որն իրականացվել է իր մասնագիտական գործունեության համար՝ ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի նկատմամբ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առողջություն մաղթեց Անտոնյանին և հույս հայտնեց, որ նույն թափով կշարունակի գործունեությունը։

Օգոստոսի 1-ի գիշերը ժամը 1։00-ի սահմաններում, դիմակավորված և զինված անձանց կողմից Անտոնյանը դանակահարվել էր։ Դանակի 11 հարված ստացած ավագանու անդամին ծայրաստիճան ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։

Թեմայի այլ նորություններ