Արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանություն «Ֆիզգորոդոկից» բերման ենթարկված անձանց տեսակցելու․ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    48%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    48%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    48%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    8 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.927

Արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանություն «Ֆիզգորոդոկից» բերման ենթարկված անձանց տեսակցելու․ ՄԻՊ

Արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանություն «Ֆիզգորոդոկից» բերման ենթարկված անձանց տեսակցելու․ ՄԻՊ

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող և ճանապարհը փակած Ալիխանյան եղբայրներ փ., 6/1 հասցեում (գիտավան՝ «ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող բնակիչներից 4-ը բերվել են ոստիկանություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել 4 քաղաքացի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Գիտավանի բնակիչները սեպտեմբերի 14-ին փակել էին Երևանի քաղաքապետարանի դիմացի փողոցը՝ պահանջելով ներկայացնել այդ տարածքում շինթույլտվության իրավաչափությունը, ինչպես նաև, որպեսզի գոնե ժամանակավոր դադարեցվի շինարարությունը, որպեսզի ծառերը հնարավոր լինի փրկել, լուծում գտնվի։

«Ֆիզգորոդոկում» 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ օգոստոսի 23-ին ևս ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի առջև և պնդել, որ շենքի կառուցումն ապօրինի է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա, արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
 
«Ֆիզգորոդոկում» կառուցվող բազմաբնակարան շենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Թեմայի այլ նորություններ