Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը և տարածած տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է. ԼՂ ՊԲ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    68%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    65%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    59%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22055
  • Դոլար = 388.501

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը և տարածած տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է. ԼՂ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը և տարածած տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է. ԼՂ ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: Այս մասին տեղեկացնում է ԼՂ ՊՆ-ն:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ՌԷՊ միջոցների փոխադրման համար, որոնք իբր նախատեսված են քաղաքացիական օդանավերի աշխատանքը խոչընդոտելու համար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը և տարածած տեսանյութը ծայրեծայր կեղծիք և ապատեղեկատվություն է»,- ասված է ԼՂ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Թեմայի այլ նորություններ