ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    65%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    71%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    59%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած միջոցառմանը ներկա է եղել նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, ՅՈՒԵՆՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն և Անրի Վերնոյի դուստր Սոֆի Մալաքյանը:

Իր ելույթում ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Վերնոյը ֆրանսիական կինոյի լեգենդներից է, նշանավոր արվեստագետ, ով, ամբողջությամբ ինտեգրված լինելով ֆրանսիական մշակույթին, հավատարիմ մնաց իր հայկական ինքնությանը: Նրա կինոժառանգության դերը համաշխարհային կինոարվեստում անգնահատելի է, իսկ բազմաժանր ստեղծագործություններն ու յուրօրինակ ռեժիսորական ոճը չեն ենթարկվում որևէ դասակարգման:

Վահրամ Դումանյանը հավելել է, որ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված այս միջոցառումն ունի կարևորագույն նշանակություն ոչ միայն վաստակաշատ կինոգործչի հիշատակը վառ պահելու, այլև հանրությանը բարձրորակ արվեստը ներկայացնելու տեսանկյունից, և շնորհակալություն է հայտնել միջոցառման կայացման գործում ավանդ ունեցած բոլոր գործընկերներին:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան նշել է, որ ֆրանսիական արվեստն ու մշակույթը հարուստ են հայկական ծագմամբ արվեստագետների ավանդների շնորհիվ: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Անրի Վերնոյի մասին կենսագրական ֆիլմը, և տեղի է ունեցել համերգ, որին զուգահեռ ցուցադրվել են Վերնոյի ֆիլմերի թվայնացված ազդագրերը:

Համերգի ընթացքում հնչել են Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունների կատարումները՝ Ժան-Կլոդ Պըտիի ղեկավարած ֆրանսիական «Pasdeloup» նվագախմբի կողմից, ինչպես նաև սոպրանո Լիաննա Ալեքսանյանը կատարել է «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ:

 

 

Թեմայի այլ նորություններ