Վահրամ Դումանյանը և Օդրի Ազուլեն խոսել են Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    80%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    69%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Վահրամ Դումանյանը և Օդրի Ազուլեն խոսել են Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղման մասին

Վահրամ Դումանյանը և Օդրի Ազուլեն խոսել են Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղման մասին

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար. «Վստահ եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա մեր փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և նպաստել նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը»:

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը և Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղմանը:

Վահրամ Դումանյանը վերահաստատել է Հայաստանի լիարժեք աջակցությունն առաքելության իրականացմանը և շնորհակալություն հայտնել հարցին պատշաճ ուշադրություն դարձնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» նախաձեռնության շուրջ համագործակցությունը, և կարևորվել է մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, մասնավորապես՝ հակամարտությունից տուժած գոտիներում:

Նախարարը նշել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում է գտնվել Մոսուլի հին ձեռագրերի վերականգնման աշխատանքներով զբաղվող փորձագետների պատվիրակությունը՝ Քաղդեական եկեղեցու, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ, և հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը կարող է լավագույն փորձի փոխանակման միջոցով իր նպաստը բերել համաշխարհային մշակույթի պահպանման կարևոր գործում։

 

 

Թեմայի այլ նորություններ