Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    99%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    69%
    19 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    64%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի հոբելյանական երեկոն սեպտեմբերի 29-ին տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի դահլիճում:

Բացման և գնահատանքի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, և այլ պաշտոնատար անձինք:

Միջոցառման ընթացքում կցուցադրվի Անրի Վերնոյի մասին կենսագրական ֆիլմ, տեղի կունենա համերգ, որին զուգահեռ կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերի թվայնացված ազդագրերը:

Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունների կատարումները՝ Ժան-Կլոդ Պըտիի ղեկավարած ֆրանսիական «Pasdeloup» նվագախմբի կողմից, ինչպես նաև սոպրանո Լիաննա Ալեքսանյանը կկատարի «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ:

Միջոցառումը կարևորվում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի նշանավորման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին այս տարի Հայաստանի անդամակցության նպատակով ներկայացված թեկնածության համատեքստում: Այն նպատակ ունի Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնելու Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորելու նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտելու ազգային ինքնության առանձնահատկությունը:

 

 

Թեմայի այլ նորություններ