Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    69%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21943
  • Դոլար = 388.501

Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից

Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է  դեկտեմբերի 8-ից: Մատենադարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ այցելուները կարող են ցուցանմուշները դիտել երեքշաբթիից-շաբաթ՝ ժամը 10։00-17։00։

Մատենադարանի ցուցադրական համալիրը, որը գտնվում է հիմնական կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 12 ցուցասրահից, որոնցում ներկայացվում են հարյուրավոր ցուցանմուշներ՝ նախատեսված մշտական, ժամանակավոր և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ամբողջական ձեռագրեր, ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:
Ցուցասրահը բացվել է 1957 թվականին միայն մեկ սրահում, երբ Մատենադարանի հիմնական շենքը շահագործման է հանձնվել: Հետագայում ավելացել է ևս մեկը, մինչ նոր մասնաշենքի կառուցվելը (2011 թ.), ուր տեղափոխվել են գիտական բաժինները, իսկ կոթողային շենքը այժմ հիմնականում հատկացված է ցուցասրահներին, միաժամանակ պահպանվել են աշխատասենյակներ, լաբորատորիաներ և մեկ տեսասրահ։

Թեմայի այլ նորություններ