Արշակյան, Հուսիկ Արա, Թոնդրակ. այսօր գրողներն իրենց բանաստեղծությունները կընթերցեն Օպերային թատրոնի պատշգամբներից
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    17 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    52%
    37 կմ/ժ
  • Լոռի 18°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    68%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    17 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    55%
    11 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    74%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    32%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22134
  • Դոլար = 388

Արշակյան, Հուսիկ Արա, Թոնդրակ. այսօր գրողներն իրենց բանաստեղծությունները կընթերցեն Օպերային թատրոնի պատշգամբներից

Արշակյան, Հուսիկ Արա, Թոնդրակ. այսօր գրողներն իրենց բանաստեղծությունները կընթերցեն Օպերային թատրոնի պատշգամբներից

Այսօր՝ Պոեզիայի համաշխարհային օրը, Հայաստանում կնշվի յուրօրինակ միջոցառմամբ

Ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատշգամբներից ժամանակակից գրողներ Հուսիկ Արան, Մհեր Արշակյանը, Արմեն Սարգսյանը, Թոնդրակը, Գեւորգ Գիլանցը, Լուսինե Եղյանը եւ այլք հանրության համար կընթերցեն իրենց ստեղծագործությունները: Այն հնարավոր կլինի դիտել Ազատության հրապարակից։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց միջոցառման կազմակերպիչ Ռոզա Գրիգորյանը: «Յուրաքանչյուր գրող բարձրախոսով լինելու է Օպերային պատշգամբներից մեկում, մոտավորապես 10-15 րոպե հենց իր ստեղծագործություններն է կարդալու»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է է՛լ ավելի նպաստել պոեզիայի հանրահռչակմանն ու դրա նկատմամբ առավել մեծ հետաքրքրության առաջացմանը։

Նշենք, որ ամեն տարի՝ մարտի 21-ին, աշխարհում նշվում է Պոեզիայի համաշխարհային օրը։ Այս տոնը 1999 թվականին հռչակել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք եւ ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային եւ միջազգային բանաստեղծական շարժումներին»:

Միջոցառման նախաձեռնողներ են «Անտարես» հրատարակչությունը եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Թեմայի այլ նորություններ