Թորոսյան. Աճում է ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    64%
    0 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    88%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    23 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    64%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    99%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    64%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    79%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    93%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Թորոսյան. Աճում է ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը

Թորոսյան. Աճում է ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր չի բացառել, որ դիմակներ կրելու անհրաժեշտությունը կարող է տեւել մեկ կամ երկու տարի։

«Պետք է պատրաստ լինել երկարատեւ պայքարի, հետեւել դիմակ կրելու, հանել-դնելու կանոններին»,- ասել է նախարարը։

Արսեն Թորոսյանն ասել է, որ վաղվանից, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով վարակված՝ հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթեւ կամ առանց սիմպտոմների պացիենտները կուղարկեն տուն, որպեսզի շարունակեն մեկուսացումը։

«Սա չի նշանակում, որ նրանք կզրկվեն բժշկական հսկողությունից։ Նոր վարակված քաղաքացիները, որոնք չեն ունենա բուժման կարիք, եւս չեն հոսպիտալացվի, կմնան տանը։ Երրորդ օրն է՝ ընթանում են ինտենսիվ հեռավար դասընթացներ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, բուժքույրերի եւ կառավարիչների համար, որպեսզի այդ գործընթացը չլինի քաոտիկ»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Նախարարն ասել է, որ կորոնավիրուսի վարակի դեպքերի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը թեթեւ կամ ասիմպտոմ է, աճում է նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող եւ թոքերի սարքերին միացված քաղաքացիների թիվը։ 

«135 քաղաքացի գտնվում է ծանր, 63-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 15 քաղաքացի միացված է թոքերի արհեստական սարքի։ Սա այն հանգամանքն է, որից միշտ փորձել ենք խուսափել։ Պետք է ամեն ինչ անենք, որ ծանր վիճակում գտնվող որեւէ քաղաքացի զրկված չլինի բուժման հնարավորությունից։ Դեռեւս դիմանում ենք ճնշմանը, բայց պետք է հավելյալ ջանքեր գործադրենք, հետեւենք պարետատան կանոններին»,- ասել է նախարարը։

Աղբյուր՝ MediaMax

Թեմայի այլ նորություններ