Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19- ի» ծրագրից
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    88%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    62%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19- ի» ծրագրից

Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19- ի» ծրագրից

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նախաձեռնության վերաբերյալ: Սարգսյանը Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում մասնավորապես ասաց.

«Մեր խնդիրն է կորոնավիրուսի համավարակի առաջացրած սահմանափակումների համար գտնել այնպիսի թվային լուծումներ, որոնք թույլ կտան մեզ հաղթահարել այդ սահմանափակող խոչընդոտները, հատկապես ազատ տեղաշարժի խոչընդոտը, որ հիմա շատ խիստ հարվածում է տնտեսությանը»:

Սարգսյանի խոսքով՝ թվային պրոդուկտն արդեն պատրաստ է: Հավելվածը գրանցման փուլում է, որ մարդիկ կարողանան ներբեռնել իրենց սմարթֆոններում և օգտագործել: Հավելվածը հնարավոր կլինի ներբեռնել App Store-ում և Google Play-ում:
«Լաբորատորիաները, որտեղ մեր պոտենցիալ բուժառուները կարող են թեստ հանձնել, գտնվում են մեր ընդհանուր ցանցում: Մենք այդ լաբորատորիաներում ներդնում ենք ծրագիր, և երբ մարդիկ թեստ են հանձնում, ստանում են թվային պատասխան՝ QR կոդով իրենց սմարթֆոններով»,- ասաց Սարգսյանն ու հավելեց, որ միաժամանակ վերահսկող մարմինները հնարավորություն են ունենում կարդալ QR կոդը:

Նախաձեռնությունը քննարկվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Եվ որոշում է ընդունվել պիլոտային ծրագիր անել: Այս ծրագրին մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը և Բելառուսը: «Մեր ֆորումին (Առաջին եվրասիական համագումար-խմբ.) մասնակցելու համար պատվիրակություն կլինի Հայաստանից, Բելառուսից: Նրանք թեստ կհանձնեն իրենց երկրների այդ լաբորատորիաներում, կստանան QR կոդ, և Ռուսաստանում արդեն կկարդան այդ QR կոդերը»,- ասաց Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ այս փորձարարության արդյունքում արդեն կընդունվեն համապատասխան որոշումներ՝ ողջ եվրասիական միության տարածքում կիրառել-չկիրառելու համար: Փորձնական ծրագրի արդյունքները կներկայացվեն կառավարություններին: Դրանից հետո որոշումներ կկայացվեն:

Առաջին եվրասիական hամագումարը կկայանա դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

Թեմայի այլ նորություններ