Թարմացում. 13.10.21. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1217, Արցախում` 36 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    94%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    100%
    0 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    84%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    68%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    94%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    94%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    85%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    65%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Թարմացում. 13.10.21. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1217, Արցախում` 36 նոր դեպք

Թարմացում. 13.10.21. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1217, Արցախում` 36 նոր դեպք

Հոկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ը` առողջացած, 5646-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 827 100 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 8497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1217 նոր դեպք: Ունենք 521 առողջացած, 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1231 է:

Հոկտեմբերի 12-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել:

Վարակակիրներից 26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և 3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 49 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14038 քաղաքացու հետազոտություն, որից 1273-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

 

 

 

Թեմայի այլ նորություններ